Քաղշին. Արցախում տնտեսական աճն ապահովում է նաև տարվող շինարարությունը![]() 14 հունիսի 2017 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Արցախում ծնելիության և բազմազավակության խթանման ծրագրերի շրջանակներում շարունակվում է 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար առանձնատների կառուցումը: Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հաղորդմամբ, ըստ վիճակագրական տվյալների, տարեցտարի այս ծրագիրն իր դրական ազդեցությունն է ունենում: Աղբյուրը նշում է, որ Արցախի տնտեսական աճը մեծապես պայմանավորված է նաև երկրում իրականացվող շինարարությամբ: Կարևոր է շինարարության յուրաքանչյուր ճյուղ: Քաղաքաշինության նախարարության բազմաթիվ ծրագրերի կողքին բնակարանների կառուցումը ռազմավարություն կարելի է համարել: Բնակարանաշինությունը նպաստում է նաև երկրի ժողովրդագրության աճին: Այս պահի դրությամբ, Ասկերանի շրջանում 4 առանձնատան կառուցման աշխատանքներ արդեն ընթացքի մեջ են. ծրագրով նախատեսված է կառուցել ևս 8-ը: Մարտակերտի շրջանում ընթացքում է 11, ծրագրով` պետք է կառուցվի ևս 10 առանձնատուն: Մարտունու շրջանում շարունակվում է 5-ի, նախատեսված է ևս 4-ի կառուցումը: Հադրութում շարունակվում 5-ի, ևս 2-ի շինարարությունը կսկսվի առաջիկայում: Շուշիի շրջանում առայժմ նախատեսված է 1 բնակարանի կառուցում: Շահումյանի շրջանում ընթացիկ փուլում է 6-ի կառուցումը, նախատեսված է ևս մեկը: Քաշաթաղում` կառուցման փուլում է 12, պետական ծրագրով նախատեսված է կառուցել ևս 10 առանձնատուն: Դրան զուգահեռ, պետությունն իրականացնում է նաև բնակարանների գնում և տրամադրում` բազմազավակ ընտանիքներին: Բնակարանաշինության պետական ծրագրի կողքին կյանքի է կոչվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագիրը: Ներկայումս 16 տուն արդեն հանձնվել է շահառուներին, 15-ը կառուցման փուլում են: Աղբյուրը նշում է, որ բարեգործական հիմունքներով ու Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ բնակարանաշինության հաջողված ծրագրեր են իրականացվել Աղավնո (Արիավան) բնակավայրում, Նոր Կիլիկիա թաղամասում և Իշխանաձոր համայնքում: Չնայած ապրիլյան պատերազմին, ԼՂՀ-ում 2016 թվականին գրանցվել է ավելի քան 9% տնտեսական աճ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |