Գիտնականներ. Էլեկտրոնային ծխախոտի գոլորշին կարող է վնասել ԴՆԹ-ն![]() 14 հունիսի 2017 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Քոնեկտիկուտի համալսարանի մասնագետները պարզել են, որ էլեկտրոնային ծխախոտի գոլորշին կարող է վնասել ԴՆԹ-ն: Հոդվածը հրապարակվել է ACS Sensors ամսագրում: Մասնագետները 3D տպիչի օգնությամբ միկրոֆլյուիդային համակարգ են ստեղծել, որը թույլ է տվել մոդելավորել քիմիական նյութերի ազդեցությունը մարդու բջիջների կենսապոլիմերների վրա (սպիտակուց և ԴՆԹ): Այդ արհեստական թոքերի վրա ստուգվել է ծխախոտի ծխի և վեյփի գոլորշու ազդեցությունը : Նուկլեինաթթուների վնասվածքները գրանցվել են էլեկտրաքեմիլյումինիսցենտային դետեկտորով, գրում է Lenta.ru-ն Gizmodo-ի վրա հղումով: Գիտնականները պարզել են, որ հեղուկի մեջ լուծված քիմիական նյութերը ռեակցիայի մեջ են մտնում, որի հետևանքով առաջնում են ԴՆԹ-ի վրա ազդեցություն ունեցող նյութեր: Ընդ որում, նույնիսկ էլեկտրոնային ծխախոտը հանգեցնում է այնպիսի նյութերի առաջացման, որոնք կարող են ազդել ԴՆԹ վրա: Ընդ որում, նույնիսկ առանց նիկոտինի պարունակության հեղուկով էլեկտրոնային ծխախոտը նույնքան վնասակար ազդեցություն ունի, որքան սովորական ծխախոտը: 2017-ի ապրիլին Chemical Research in Toxicology ամսագրում մի հոդված հրապարակվեց, որտեղ ասվում էր, որ էլեկտրոնային ծխախոտի գոլորշուց թոքի հյուսվածքներում ակտիվանում են թթվայնացման սթրեսի հետ կապված գեները: Միևնույն ժամանակ, ըստ գիտնականների, վեյփինգը ավելի քիչ է վնասում շնչուղիները, քան ծխախոտի ծուխը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |