Նոր ճոպանուղին կարող է Երևանի բարձրադիր հատվածները կապել Կենտրոնին![]() 14 հունիսի 2017 - 11:55 AMT PanARMENIAN.Net - «Երևաննախագիծ» ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի պատվերով, աշխատում է մայրաքաղաքում նոր ճոպանուղի կառուցելու նախագծի վրա: Ծրագրի նպատակն է քաղաքի կենտրոնը միացնել այլ համայնքների՝ Քանաքեռ-Զեյթուն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Արաբկիր կամ Աջափնյակ վարչական շրջանների հետ: «Լինելու է տրանսպորտային միջոց և ոչ թե ֆունիկուլյոր, որը միացնելու է երկու վարչական շրջան: Նոր ճոպանուղին ծրագրում ենք, որ լուծի տրանսպորտային խնդիր, ասենք, Նոր Նորքը միացնի Կենտրոնի հետ», - ասել է «Երևաննախագիծ» ընկերության տնօրեն Սիրեկան Օհանյանը, հաղորդում է Aysor.am-ը: Նա տեղեկացրել է, որ այս պահին համագործակցում են Լիոնի քաղաքապետարանի ու քաղաքաշինական գործակալության հետ՝ ծրագիրն ավելի ռեալ դարձնելու, այն հարստացնելու և հնարավոր ներդրողներ գտնելու ուղղությամբ։ Բացի այդ, Օհանյանի խոսքով, քաղաքապետարանի հանձնարարությամբ իրենք աշխատում են ֆրանսիական MDP Urban Concept մասնագիտացված ընկերության հետ համատեղ, որն օգնում է տեխնիկական առաջադրանքներն հասկանալու համար: «Հետագայում պետք է արդեն հասկանանք, թե ինչ միջոցներով պետք է դա կառուցենք, որովհետև բավականին լուրջ միջոցներ են նախատեսվելու, իսկ քաղաքն այդ միջոցները չունի», - ասել է Օհանյանը: Ավելի վաղ Երևանում ներդրումային դաշտի ակտիվացմանն ու զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի և IDeA հիմնադրամի («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») տնօրեն Էդգար Մանուկյանի հանդիպման ժամանակ: Մասնավորապես ներկայացվել են հիմնադրամի կողմից մշակված զբոսաշրջության զարգացմանն ուղղված` Երևանում նոր ճոպանուղու կառուցման, Հաղթանակ զբոսայգու վերակառուցման, ինչպես նաև Էրեբունի պատմահնագիտական արգելոցի զարգացման ներդրումային ծրագրերի առաջարկները: Կարդացեք նաև՝ IDeA-ն առաջարկում է Երևանում նոր ճոպանուղի կառուցել ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |