Փաշինյանը հանդիպել է Անդրիաս Ղուկասյանին քրեակատարողական հիմնարկում![]() 14 հունիսի 2017 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ԵԼՔ դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպել է «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանին: «ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ երեկ այցելեցի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպում ունեցանք Անդրիաս Ղուկասյանի, նույն գործով կալանավորված Դավիթ Հովհաննիսյանի և սարիթաղցիների գործով կալանավորված Էդուարդ Զեյթունյանի հետ»,-գրել է պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում: 2016 թվականի հուլիսի 31-ին Անդրիաս Ղուկասյանը կալանավորվեց Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով և անազատության մեջ է գտնվում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |