Երևան-«Զվարթնոց» փորձնական երթուղով ուղեբեռի տեղափոխումն անվճար է14 հունիսի 2017 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Երևան - «Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների փորձնական երթուղով ուղեբեռի տեղափոխման համար լրացուցիչ գումար առայժմ չի գանձվի: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը: «Այժմ ուղեբեռի արժեքը ներառված է տոմսի սակագնի մեջ: Սակայն առայժմ երթուղին փորձնական է, և հետագայում՝ կախված երթուղու շահութաբերությունից, հնարավոր են փոփոխություններ»,- մանրամասնեց Առաքելյանը՝ հավելելով, որ երթուղու փորձնական շրջանը տևելու է 1-2 ամիս: Այնուհետև,ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արամ Արսենյանի խոսքով, հաշվի առնելով բացթողումներն ու թերությունները, համապատասխան կարգով կհայտարարվի մրցույթ։ Հունիսի 14-ին՝ առավոտյան ժամը 10:00-ին, գործարկվել է Երևան - «Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների փորձնական երթուղին:Այն կաշխատի շուրջօրյա՝ 24 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ։Ուղևորափոխադրումները կիրականացվեն Հանրապետության հրապարակի շատրվաններին կից գծանշումներով առանձնացված տարածքից, ավտոբուսներով և միկրոավտոբուսներով, որոնք կահավորված են օդորակիչներով և օդափոխիչներով։Փոխադրավարձը մեկ ուղևորի համար 300 դրամ է։ Որպես սկզբնակետ ընտրված է Հանրապետության հրապարակը՝ հաշվի առնելով, որ այստեղ մեծ է զբոսաշրջիկների հոսքը, բացի այդ, մոտ է մետրոյի կայարանին։ «Սա փորձնական երթուղի է։ Փորձարկման ժամանակաշրջանում կկատարվեն ուսումնասիրություններ՝ հաշվի առնելով ինքնաթիռների չվացուցակները, օրվա տարբեր ժամերին ուղևորահոսքի քանակը և, ըստ այդմ, կկատարվեն փոփոխություններ»,- ասել է Արսենյանը։ Ընդամենը երկու կանգառ կատարելով՝ Մաշտոցի պողոտայի «Փակ շուկայի» կանգառում և Կենտրոնական ավտոկայանի տարածքում, մոտ 20 րոպե անց ավտոբուսը հասնում է օդանավակայան, որտեղ առանձնացված է հատուկ անվճար անցուղի, որոնցով իրականացվում է այս երթուղով տրանսպորտային միջոցների ելումուտը։ Օդանավակայանի անմիջապես մուտքի դիմաց ցուցանակն ազդարարում է ավտոբուսի կանգառը։ «Զվարթնոց» օդանավակայանի տնօրինության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ավտոբուսային և միկրոավտոբուսային ուղերթերի մասին իրազեկող վահանակներ կտեղադրվեն օդանավակայանի տարածքում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |