Կալիֆորնիայում կքննարկվի Հայոց ցեղասպանության մասին ուսումնական ծրագրի ֆինանսավորումը![]() 14 հունիսի 2017 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի սենատը կքվեարկի Հայոց ցեղասպանության մասին ուսումնական ծրագիրը ֆինանսավորելու հարցը: Սպասվում է, որ օրենսդիր ժողովի անդամները կքվեարկեն Հայոց ցեղապանության վերաբերալ ուսուցողական ծրագրի իրականցման համար 10 մլն դոլար տրամադրելու նախագծի շուրջ։ Սպասվում է, որ օրենսդիր ժողովի անդամները կքվեարկեն նաև Գլենդելում Հայ-ամերիկյան թանգարանի շինարարությանը 3 մլն դոլար հատկացնելու հարցի շուրջ, Glendale News-Press-ին հղումով գրում է Արցախպրեսը: Եթե բյուջեի նախագիծը հաստատվի, թանգարանի ընդհանուր ֆինանսավորումը կհասնի 4 մլն դոլարի։ Անցած տարի նահանգապետ Ջերի Բրաունը հաստատել էր 1 մլն դոլարի փոխանցումը նախագծին։ Մայիսին սենատոր Էնթոնի Պորտատինոն միացել էր թարգարանի նախագծի գործադիր խորհրդի անդամ Զավեն Կազազյանին՝ ներկայացնելով նախագիծը սենատի բյուջետային հարցերով ենթահանձնաժողովում, որտեղ այն հավանության է արժանացել և դրվել սենատում քվեարկության։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |