Վարդան Օսկանյանն ու Նիկոլայ Բորդյուժան քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների հետ համագործակցությանն առնչվող հարցեր 5 դեկտեմբերի 2007 - 14:56 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն այսօր Մոսկվայում ՀՀ դեսպանությունում ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀԱՊԿ կանոնադրական մարմինների 2007թ. նիստերի ընթացքում ստորագրված փաստաթղթերի, այդ թվում նաեւ ՀԱՊԿ-ում հաջորդ տարվա երկրորդ կիսամյակում ՀՀ նախագահության ներքո Կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերը Երեւանում անցկացնելու մասին որոշումների իրագործման վերաբերյալ հարցեր: Զրուցակիցները նշեցին Հայաստանի ակտիվ մասնակցությունը Կազմակերպության աշխատանքներին` վստահություն հայտնելով, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի նոր լիազոր ներկայացուցչի նշանակումը, ապահովելով ՀՀ ներգրավվածության շարունակականությունը, կնպաստի այս բազմակողմ համագործակցության արդյունավետության բարձրացմանը: Քննարկվեցին նաեւ 2008թ. Հայաստանում ՀԱՊԿ շրջանակներում «Ռուբեժ 2008» զորավարժությունների կազմակերպման, անդամ պետությունների զորամիավորումների մասնակցության հետ առնչվող հարցեր: Կողմերը նաեւ անդրադարձան միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գերատեսչությունների համագործակցության խնդիրներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |