Ամերիաբանկը ճանաչվել է ՀՀ 2017-ի «Լավագույն ներդրումային բանկ»

Ամերիաբանկը ճանաչվել է ՀՀ 2017-ի «Լավագույն ներդրումային բանկ»

PanARMENIAN.Net - Cbonds առաջատար ֆինանսական գործակալության հրապարակման արդյունքներով Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի 2017թ. տարվա «Լավագույն ներդրումային բանկ»:

Ըստ վերջին 12 ամիսների ցուցանիշների Ամերիաբանկն այս պահին շուկայում ունի պարտատոմսերի 4 թողարկում և թողարկումների ծավալով շուկայում առաջինն է` զբաղեցնելով կորպորատիվ պարտատոմսերի ՀՀ շուկայի 54% մասնաբաժինը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---