Հրապարակվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Համացանցում հրապարակվել է խառը մարտարվեստների կանոններով Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը: Այն կարելի է գտնել YouTube-ի Bruce Lee Central ալիքում: Մենամարտում որպես մրցակից է հանդես գալիս վարպետի աշակերտ Թեդ Վոնգը, որը մինչ օրս արևելյան մարտարվեստ է դասավանդում ԱՄՆ-ում: Կադրերը նկարահանվել են Կալիֆորնիայի Ջիտ Կուն Դո դպրոցում, որի հիմնադիրն է Բրյուս Լին, գրում է ՌԻԱ Նովոստին Daily Mail-ի վրա հղումով: Տեսանյութի մեկնաբանության մեջ ասվում է, որ մարտիկները հանդես են գալիս պաշտպանիչ հանդերձանքով և ձեռնոցներով, ըստ MMA կանոնների: Սակայն նշվում է, որ Բրյուս Լին գերադասում էր միայն «մերկ ձեռքերով» մենամարտել : Երկու օրում հոլովակը գրեթե 7 մլն դիտում է ունեցել: Բրյուս Լին արևելյան մարտարվեստի մեծագույն վարպետներից է, մարտական տեսարանների բեմադրիչ, պրոդյուսեր, սցենարիստ և Ջիտ Կուն Դոյի հիմանդիր: Բրյուս Լին տիրապետել է անհավանական բարձր արագաշարժության և ուժերի կենտրոնացման: Նկարահանվել է ընդհանուր թվով 36 ֆիլմում: Նրա շնորհիվ արևմտյան երկրներում արևելյան մարտարվեստները լայն ճանաչում ստացան: Բրյուս Լին մահացել է 33 տարեկանում 1973-ի հուլիսի 20-ին «Մահվան աշտարակ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Մինչ այժմ նրա մահվան իսկական պատճառն անհայտ է: Ըստ վարկածներից մեկի նա մահից առաջ գլխացավի դեղ է ընդունել («Էկվաջեսթիկ»), որը ասպիրին ու մեպրոբամատ է պարունակում, ինչը հանգեցրեց ուղեղի այտուցի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |