Հայկական կուսակցությունների 3-րդ համաժողովը կանցնի Արցախում14 հունիսի 2017 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 16-18-ը Արցախում տեղի կունենա Հայաստանի Հանրապետական կուսակցության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կազմակերպված «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորումը»: «Համաժողովի անցկացումը դարձել է ՀՀ քաղաքական կյանքի բարի ու արդյունավետ ավանդույթ, 15 կուսակցություն կլինի ՀՀ-ից ու 6 կուսացկություն՝ ԼՂՀ-ից, կլինեն ինչպես խորհրդանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժեր», - լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հայտնում է Aysor.am-ը։ Նրա խոսքով՝ ֆորումին քննարկվելու են բազմապիսի հարցեր՝ անվտանգության հիմնախնդիր, արտաքին մարտահրավերներ, սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներ, նաև՝ միասնական հայկական լրատվական դաշտի տեղեկատվական անվտանգության հարցեր։ «Հրավիրել ենք աննախադեպ մեծ քանակությամբ փորձագետների. կլինեն ՀՀ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը», - մանրամասնել է Աշոտյանը։ ՀՀԿ փոխնախագահը ընդգծել է, որ իրենց հաջողվել է արցախյան այս համաժողովը դարձնել քաղաքական մտքի զարկերակ։ «Արցախում երկխոսությունները միշտ ավելի արդյունավետ են լինում, պատահական չէ հենց Արցախի մայրաքաղաքի ընտրությունը», -ասել է Աշոտյանը։ Համաժողովին մասնակցություն կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ուղերձով, Արցախի նախագահ Բակո Սահակյանը ողջույնի խոսքով, ինչպես նաև մասնակցություն կունենան Սրցախի ու Հայաստանի Ազգային ժողովի նախագահները։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |