Լոնդոնում հրդեհից 6 մարդ է զոհվել14 հունիսի 2017 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Առնվազն 6 մարդ է զոհվել Լոնդոնում բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի հետևանքով: Մինչդեռ զոհերի քանակը վերջնական չէ: Ականատեսները հայտնում են, որ տեսել են, թե ինչպես են մարդիկ նետվում պատուհաններից՝ փորձելով փրկվել: Պատահարի վայրում աշխատում են հրշեջները: Ըստ նրանց, 27-հարկանի շենքի փլուզման վտանգ չկա: Լոնդոնի իշխանությունները խոստովանում են, որ տեղեկություն չունեն, թե դեռևս քանի մարդ կարող է լինել շենքում: Սոցցանցերում հայտնվում են տասնյակ հաղորդագրություններ լոնդոնցիներից, որոնք փորձում են գտնել իրենց մերձավորներին: Տասնյակ մարդիկ տարհանվել են շենքից, որը բռնկվել է հունիսի լույս 13-ի գիշերը: Բրիտանական ԶԼՄ-ները հայտնում են, որ բռնկումը սկսվել է ստորին հարկերից մեկում, իսկ հետո կրակն արագ տարածվել է: Yahoo News-ը նշել է, որ բնակիչները նախկինում բողոքել են բնակության վտանգավոր պայմաններից: Մասնավորապես, 2014-ին նրանք դիմել են հրշեջ ծառայություն շենքում կատարված վերանորոգման կապակցությամբ: Մարդիկ ուշադրություն էին հրավիրել այն հանգամանքին, որ շենքը միայն մեկ մուտք ունի և բռնկման դեպքում հրշեջներին դժվար կլինի ներս մտնել: Բացի այդ, բնակիչները կարծում են, որ կրակը շատ արագ է տարածվել արտաքին հարդարման համար օգտագործված պլաստիկի մեծ քանակության պատճառով: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |