Մոտ 70.000 բնակիչ է վերադարձել Արևելյան Հալեպ![]() 14 հունիսի 2017 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Մոտ 70.000 բնակիչ է վերադարձել Արևելյան Հալեպ, այդ թվում 40.000 երեխա: Այդ մասին հայտնել է Հակամարտ կողմերի հաշտեցման կենտրոնի պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Սավչենկոն: «Ամենասեղմ ժամկետում վերսկսվել է բնակելի թաղամասերի էլեկտրա- և ջրամատակարարումը: Դա թույլ է տվել ավելի քան 16.000 ընտանիքի վերադառնալ իրենց տները», -ասել է Սավչենկոն: Սավչենկոն նաև հայտնել է, որ ռուսական ինքնաթիռները 10 կմ ավելի չեն մոտեցել Հալեպին քաղաքի ազատագրումից հետո; «Այդպես, 2016-ի հոկտեմբերի 18-ից մինչև Հալեպի շրջակայքում գործողության ավարտը լիովին դադարեցվել էին ՌԴ ՕՏՈւ ինքնաիթռների թռիչքները: Ռուսական ինքնաթիռները 10 կմ ավելի չեն մոտեցել քաղաքին»,-ասել է Սավչենկոն: Նա հավելել է, որ ռուս սակրավորները Հալեպի ազատագրման գործողության մեկնարկից ի վեր ականազերծել են մոտ 200 օբյեկտ: «Ընդհանուր առմամբ ականազերծմանը մասնակցել է ավելի քան 200 զինծառայող և 47 միավոր ռազմատեխնիկա և հատուկ տեխնիկա»,-ասել է գեներալը: Նա հավելել է, որ Հալեպի բնակիչներն օգնություն չեն ստացել Արևմուտքից: «ՌԴ-ից բացի Հալեպի բնակիչերն օգնություն են ստացել Հայաստանից, Բելառուսից, Ադրբեջանից և Սերբիայից», -ասել է գեներալը: ՀՀ նախագահի հանձնարարությամբ, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հունիսի 7-ին Սիրիա է առաքվել հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը:Այն ներառում է շուրջ 18 տոննա առաջին անհրաժեշտության պարագաներ՝ հիմնականում սննդամթերք: Ընթերցեք նաև.Սիրիա առաքված օգնության մի մասը տեղափոխվել է Դամասկոս Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |