ՄԱԿ. Կոալիցիայի ավիահարվածներից Ռաքքայում խաղաղ բնակիչներ են զոհվել14 հունիսի 2017 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Կոալիցիայի ավիահարվածների սաստկացման հետևանքով Ռաքքայի շրջանում «խաղաղ բնակիչների թվում զոհերի քանակն ապշեցուցիչ կերպով աճել է», ավելի քան 160.000 մարդ ստիպված է եղել արտագաղթել: Այդ մասին հայտարարել է Ժնևում Սիրիայում մարդու իրավունքների խախտումները հետաքննող ՄԱԿ-ի անկախ հանձնաժողովի ղեկավար Պաուլո Պինեյրոն: Ըստ Պինեյրոյի, մեծ մտահոգություն են առաջացնում արաբա-քրդական կազմավորումների գործողությունների հետևանքները, որոնք կոալիցիայի աջակցությամբ գրոհում են ահաբեկչական «Իսլամական պետության» դիրքերը: Հանձնաժողովի ղեկավարը նաև քննադատել է կառավարական ուժերին: Պաշարված շրջաններից գրոհայինների և քաղաքացիական անձանց տարհանման վերաբերյալ 10 համաձայնագիրը զինյալ խմբավորումների հետ, «որոշ դեպքերում կարող է ռազմական հանցագործություն համարվել», քանի որ «խաղաղ բնակիչներն այլընտրանք չեն ունեցել», գրում է Կոմերսանտը Reuters-ի վրա հղումով: Մինչև պատերազմն ու Ռաքքայի գրավումը ԻՊ կողմից քաղաքում ավելի քնա 200.000 մարդ էր ապրում: Ըստ ԱՄՆ գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի տվյալների, Ռաքքայում ԻՊ 3-4.000 գրոհային կա: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |