ՀՀ պատգամավորներն արյուն են հանձնել. Դոնորի միջազգային օրն է![]() 14 հունիսի 2017 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 14-ը բազմաթիվ երկրներում նշվում է որպես արյան դոնորի միջազգային օր, որի կապակցությամբ կազմակերպվում են մի շարք միջոցառումներ: Բժշկական օրացույցում այս օրն առանձնացվել է՝ նպատակ ունենալով երախտագիտություն հայտնել արյան կամավոր դոնորներին, ինչպես նաև հանրության ուշադրությունը հրավիրել սոցիալական մեծ նշանակություն ունեցող այս հարցի վրա: Այս տարի արյան դոնորի միջազգային օրվա կարգախոսն է՝ «Մի սպասեք արհավիրքի: Ինչ կարող ենք անել՝ հանձնե՛ք արյուն, հանձնե՛ք հիմա, հանձնե՛ք հաճախակի»: Օրվա կապակցությամբ պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը ՀՀ Ազգային ժողովում կազմակերպել էր կամավոր անհատույց արյունատվության ակցիա, որին մասնակցել և արյուն են հանձնել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ պատգամավորներ, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչներ և լրագրողներ: ՀՀ ԱԺ պատգամավորներ Հրայր Թովմասյանը, Նաիրա Զոհրաբյանը, Մարգարիտ Եսայանը և Կարեն Ավագյանն արյան կամավոր դոնորության գործընթացում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար պարգևատրվել են «Արյան դոնոր» պատվավոր կրծքանշանով: Հանձնելով պարգևները՝ Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը կարևորել է միջոցառման անցկացումը խորհրդարանում և կոչ արել արյունատվության գործում ցուցաբերել ակտիվություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |