ՃԳՆԱԺԱՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԵԽԽՎ-Ի ՄԻՋԵՎ ԽՈՐԱՆՈՒՄ Է

PanARMENIAN.Net - Վերջին օրերին զգալիորեն խորացել է ճգնաժամը Թուրքիայի եւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի միջեւ, որը առաջացել է նոյեմբերի 3-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդներ ուղարկելու ԵԽԽՎ-ի մտադրության պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով «Թըրքիշ դեյլի նյուս» թերթը, դիտորդների հարցը վերստին ԵԽԽՎ-ի օրակարգում հայտնվեց անցյալ ուրբաթ, երբ ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Ուլուք Գուրքանը հայտարարեց, որ Թուրքիան մտադիր չէ ընդունել ԵԽԽՎ-ի դիտորդներին: «Թուրքիան ազատ երկիր է, ուր ցանկության դեպքում կարող է այցելել յուրաքանչյուր ոք, այդ թվում` եւ ԵԽԽՎ խորհրդարանականները: Սակայն մենք դեմ ենք նրանց այցին դիտորդական առաքելությամբ: Թուրքիայի կառավարությունը մտադիր չէ նրանց պաշտոնապես հրավիրել»,- ասել է նա: Ընդ որում Գուրքանը նշել է, որ Թուրքիան մտադիր է առաջիկա խորհրդարանական ընտրություններին հրավիրել Եվրախորհրդի եւ ԵԱՀԿ անդամ երկրների դիտորդների պատվիրակությանը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---