Կոսովոյի վերաբերյալ զեկույցը կներկայացվի դեկտեմբերի 6-ին, այլ ոչ թե 10-ին, ինչպես նախատեսվում էր 6 դեկտեմբերի 2007 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ բանակցություններում միջոնորդների «եռյակը»` ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության, իր զեկույցը վաղաժամ կներկայացնի, արդեն այս ուրբաթ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: «Ոչ մի քաղաքական աստառ եւ շտապողականություն այստեղ չկա: Ես մեկնում են ՄԱԿ-ի հովանու ներքո Բալիում կայանալիք` կլիմային նվիրված միջազգային կոնֆերանսի, որտեղ մենք հուսով ենք մշակել մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետման հնարավոր անշրջելի հետեւանքների հետ կապված գլոբալ աղետի կանխարգելմանն ուղղված գործողությունների հավաքական պլատֆորմ»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը` բացատրելով Կոսովոյի վերաբերյալ զեկույցի վաղաժամ ներկայացումը: Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի որոշման համաձայն, զեկույցը նախատեսվում էր ներկայացնել երկուշաբթի, դեկտեմբերի 10-ին: «Եռյակում» ԵՄ ներկայացուցիչ գերմանացի դիվանագետ Վոլֆգանգ Իշինգերի խոսքերով Կոսովոյի վերաբերյալ զեկույցում նշվել է, որ Բելգրադին եւ Պրիշտինային չհաջողվեց համաձայնության գալ երկրամասի ապագա կարգավիճակի մասին: Փաստաթղթում մանրամասն թվարկված են այն առաջարկները, որոնցով երկխոսության ընթացքում հանդես են եկել բանակցությունների երկու կողմերը` Սերբիայի պատվիրակությունն ու Կոսովոյի ալբանացիների պատվիրակությունը: Ինչպես հաղորդել են միջազգային միջնորդները, զեկույցը որեւէ կոնկրետ նախագիծ չի պարունակում Կոսովոյի կարգավիճակի խնդրի լուծման առումով: Մինչդեռ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը Կոսովոյի հակամարտության կարգավորման հարցում կառաջնորդվի միջազգային իրավունքի սկզբունքներով: 1999 թվականից ի վեր Կոսովո երկրամասը, որը ձեւականորեն շարունակում է մնալ Սերբիայի մասը, գտնվում է ՄԱԿ-ի կառավարման ներքո: Երկրամասի վերջնական կարգավիճակի վերաբերյալ բանակցությունները Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ, որ շարունակվում էին Վիեննայում ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Մարտի Ախտիսաարիի միջնորդությամբ 2006 թվականի ընթացքում, ավարտվեցին անարդյունք: Հարցի կարգավորումը փոխանցվել է միջնորդներին. Կոսովոն պնդում է անկախության վրա, Սերբիան պատրաստ է երկրամասին տրամադրել միայն ինքնավարության կարգավիճակ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |