ԱՄՆ Սենատը հավանություն է տվել հակառուսական պատժամիջոցների ընդլայնմանը

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել հակառուսական պատժամիջոցների ընդլայնմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը հավանություն է տվել հակառուսական պատժամիջոցների ընդլայնմանը: Նոր պատժամիջոցները ներկայացվել են որպես Իրանի դեմ պատժամիջոցների օրինագծի ուղղում: Ընդ որում փաստաթղթում կա դրույթ, որը թույլ չի տա նախագահ Դոնալդ Թրամփին մեղմել կամ չեղարկել պատժամիջոցներն առանց Կոնգրեսի հավանության:

Առաջարկված պատժամիջոցները ենթադրում են ռուսական բանկերի շուկայական ֆինանսավորման առավելագույն ժամեկտի կրճատում մինչև 14 օր, իսկ նավթագազային ոլորտի ընկերություններինը՝ մինչև 30 օր: Բացի այդ, ուղղումների ընդունումից 180 օր անց ԱՄՆ ֆինանսների նախարարի ղեկավարը պետք է Կոնգրես ներկայացնի զեկույց ՌԴ ինքնիշխան պարտքի վրա պատժամիջոցների տարածման հնարավոր հետևանքների մասին:

Այժմ օրինագիծը կներկայացվի Ներկայացուցիչների պալատի քննարկմանը, և, հաստատվելու դեպքում, կուղարկվի նախագահի ստորագրման, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Սենատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ, հանրապետական Բոբ Քոքերը հայտարարել էր, որ օրենսդիրները մտադիր են զրկել Սպիտակ տանը գործող պատժամիջոցները միանձնյա չեղարկելու իրավունքից: «Կարծում եմ, մենք դա արեցքին: Այժմ լրամշակում ենք տեքստը, սակայն համաձայնության եկել ենք», -ասել է նա: Ըստ նրա, նոր միջոցները կներառեն նաև ՌԴ դեմ գործող պատժամիջոցների չեղարկման հարցի պարտադիր քննարկումը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---