ՌԴ զբոսաշրջային այցելությունների քանակով ՀՀ-ն 4-րդն է ԱՊՀ-ից15 հունիսի 2017 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստան զբոսաշրջային այցելությունների քանակով Հայաստանը 4-րդն է ԱՊՀ-ից: 2017-ի առաջին եռամսյակում Հայաստանից Ռուսաստան 131. 000 զբոսաշրջային ուղևորություն է կատարվել, ինչը 2%-ով ավելի է 2016-ի ցուցանիշից: Այդ են վկայում ՏուրՍտատ գործակալության տվյալները դեպի ՌԴ ներգնա զբոսաշրջության վերաբերյալ: Տվյալները վերաբերում են 2017-ի հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածին: Օտար երկրների քաղաքացիների զբոսաշրջային ուղևորությունները Ռուսաստան 2017-ի առաջին 3 ամսում նվազել են 2.5%՝ մինչև 4,4 մլն, մինչդեռ 2016-ի 3 ամսում այդ ցուցանիշը 4,5 մլն էր: 2017-ի առաջին եռամսյակի տվյալներով Ռուսաստան զբոսաշրջային ուղևորությունները կազմել են Ուկրաինայից 1.578.000, Ղազախստանից՝ 657.000, Ֆինլանդիայից՝ 234.000, Լեհաստանից՝ 189.000, Չինաստանից՝ 183.00, Ադրբեջանից՝ 181.000, Հայաստանից՝ 131.00, Մոլդովայից՝ 107.000, Ուզբեկստանից՝ 99.000: Դեպի ՌԴ զբոսաշրջության աճի տեպերով 2017-ի առաջին 3 ամսում առաջատարը Չինաստանն է՝ 183.000 ուղևորություն, իսկ աճը՝ 32% 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2017-ի առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանն ընդգրկվել է ռուս զբոսաշրջիկների ԱՊՀ նախընտրած ուղղությունների առաջին եռյակում:2017-ի առաջին եռամսյակում ռուսաստանցիների զբոսաշրջային ուղևորությունների քանակը դեպի Հայաստան աճել է 20% -ով՝ հասնելով 65.000-ի: Ընթերցեք նաև.2017-ի առաջին եռամսյակում ՌԴ-ից ՀՀ 20%-ով ավելի շատ զբոսաշրջիկ է ուղևորվել Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են |