«Երևանյան ամառ 2017». Կայացել է Mix Battle Fest 2017 փառատոնը![]() 15 հունիսի 2017 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ Street Workout-ի Հայաստանյան ֆեդերացիան կազմակերպել է Mix Battle Fest 2017 փառատոնը: Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը նշել է, որ վերջին տարիներին բազմապատկվել են մայրաքաղաքում անցկացվող մարզական միջոցառումներն ու փառատոները, որոնցից մեկն էլ Mix Battle Fest 2017-ն է: Սթրիթ վորքաութը միջազգային երիտասարդական սպորտային ուղղություն է, որը հիմնվում է սեփական քաշի ծանրությամբ մարմնամարզական գործիքների վրա և առանց գործիքների կատարվող ուժային վարժությունների վրա: Այս փառատոնը փողոցային մի շարք մարզաձևերի ու պարային ոճերի համադրում է: Նպատակը ցուցադրական հագեցած ելույթներով պատանիների և երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպ խթանելն է: Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը նաև նշել է, որ արտասահմանյան ծագում ունեցող մի շարք մարզաձևեր Երևանում տարեցտարի մեծ տարածում են ստանում, և այդ առումով պատահական չէ, որ Mix Battle Fest 2017-ն արդեն 2-րդ տարի է, ինչ ընդգրկվել է նաև Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրում: Տարեցտարի մասնակիցների թիվն ավելացնող Mix Battle Fest 2017-ն ուղեկցվել է ժամանակակից պարային ռիթմերով: Լավագույն կատարումների հեղինակները խրախուսվել են մրցանակներով: Մարզական շոուն ավարտվել է դիսկոտեկով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |