Գիտնականներ. Տապակած կարտոֆիլի օգտագործումն ավելացնում է վաղաժամ մահվան ռիսկը![]() 16 հունիսի 2017 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Տապակած կարտոֆիլի օգտագործումը 2 անգամ ավելացնում է վաղաժամ մահվան ռիսկը: Այդպիսի եզրակացության են եկել ամերիկացի առողջ սննդի ոլորտի փորձագետները: Ամերիկացի գիտնականները պարզել են, որ չիպսեր կամ տապակած կարտոֆիլից պատրաստած այլ ուտեստներ շաբաթական 2 կամ ավելի անգամ օգտագործելու դեպքում, 2 անգամ աճում է վաղաժամ մահացությունը: Այդպիսի եզրակացություն է արվել 8 տարվա ընթացքում 45-79 տարեկան 4.440 մարդու դիտարկման արդյունքում, գրում է Medikforum-ը: Այդ ընթացքում կյանքից հեռացել է 236 մարդ: Գիտնականները գնահատել օգտագործված կարտոֆիլի քանակը հատուկ հարցաշարերի միջոցով: Բացահայտվել է մահվան ռիսկը, որն ավելի բարձր էր այն մարդկանց մոտ, որոնք մշտապես տապակած կարտոֆիլ էին ուտում: Նշվում է նաև, որ տապակած կարտոֆիլի օգտագործումն ամսական 2 անգամ կապված չէ վաղաժամ մահվան ռիսկի հետ: Գիտնականները շեշտում են, որ դիտարկման ընթացքում չեն գնահատվել այլ անառողջ սովորությունները, ուստի տապակած կարտոֆիլի սիրահարները կարող էին վաղ մահանալ նաև ծխելուց կամ ալկոհոլի չարաշահումից: Իսկ դա նշանակում է, որ տապակած կարտոֆիլը չի կարող ռիսկի միակ գործոնը լինել վաղաժամ մահվան դեպքում: Սակայն հայտնի է, որ տապակած սնունդն ընդհանրապես այնքան էլ առողջարար չէ սիրտանոթային համակարգի համար: Photo. Smittenkitchen.com ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |