Մուկուչյանը՝ Սվիտալսկուն. Պետք չէ գույները խտացնել, դա ծայրահեղ մոտեցում է![]() 15 հունիսի 2017 - 18:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն հորդորել է ընտրական գործընթացներում չկենտրոնանալ միայն բացասական կողմերի վրա՝ նկատելով նաև դրական ձեռքբերումները: «Տեսակետներ ներկայացնելիս կարևոր են ազնվությունն ու անկեղծությունը: Պետք չէ գույները խտացնել, շեշտադրումներ անել 1 տոկոս խափանումների վրա: Սա ծայրահեղացված մոտեցում է: Իհարկե, որևէ մեկը չի ասում, որ չպետք է քննադատել և մատնացույց անել թերությունները, սակայն այս ընտրություններով մենք արձանագրեցինք լրջագույն առաջընթաց: Նոր ընտրակարգով իրականացված ընտրությունների ժամանակ միանշանակ էր էական առաջընթացը: Հետընտրական շրջանի հանրային ընկալումը ասվածի փայլուն վկայությունն էր»,-ասել էեզրափակել է պաշտոնյան, մեջբերում է Panorama.am-ը: ՀՀ «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերը» քննարկման ընթացքում Մուկուչյանից առաջ իր ելույթում Պյոտր Սվիտալսկին նշել էր՝ ԱԺ ընտրություններին եղել են ձայներ գնելու, ընտրակաշառք բաժանելու և սպառնալիքներ հնչեցնելու, ընտրությունն ուղղորդելու դեպքեր: «Բուժհասըտատություններից մեկում հիվանդների փոխարեն քվեարկել են բժիշկները: Եղել են դեպքեր, երբ մարդիկ ծեծի են ենթարկվել, նվաստացվել: Սրանք անընդունելի երևույթներ են, որոնք պետք է վերացվեն»,- ասել էր եվրոպացի պաշտոնյան: Ի պատասխան, Մուկուչյանը հավելել է. «Ընտրական օրենսգրքի ընդունումը Հայաստանում ընտրական նոր մշակույթի մեկնարկ էր: Առաջին անգամ խիստ կարևորագույն հարցերի վերաբերյալ եղան կոնսենսուային լուծումներ: Սա հնարավորություն ընձեռեց հրապարակել ընտրողների ստորագրություններով ցուցակները»: Մուկուչյանի խոսքով, աշխարհում դժվար գտնվի մեկ այլ Ընտրական օրենսգիրք, որտեղ այսչափ թափանցիկ իրավանորմեր զուգորդված կլինեն: «Լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, թե բարոյական ինչպիսի ճգնաժամ կա դպրոցներում՝ փող բաժանելու դեպքեր, մարդիկ ծեծի են ենթարկվել, ընդհանրապես` խայտառակ դեպքեր։ Մասնավոր հիմնարկների աշխատողները բռի, անկիրթ վերաբերմունքի են արժանացել` ձայն բերելու համար»,- հայտարարել է Պյոտր Սվիտալսկին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |