Եվս 3 ընկերություն ներդրումներ անելու արտոնություն է ստացել15 հունիսի 2017 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը որոշել է բավարարել «Սյունիք ֆուդ» ՓԲԸ ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Վարչապետը հետաքրքրվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանից՝ արդյոք սահմանված ժամկետում իրականացվո՞ւմ են այս ձեռնարկություն իր կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարը զեկուցել է, որ ծրագիրը մի փոքր ուշանում է՝ կապված ոչ թե «Սյունիք ֆուդ»-ի, այլ մատակարարվող սարքավորումների հետ. մատակարարող կազմակերպությունը որոշակի խախտումներ է թույլ տվել, բայց ժամկետային շեղումը շատ չէ: Գործադիրի համապատասխան որոշումներով «Մեդիկալ հորիզոն» և «Ֆուրնիվուդ» ՍՊԸ-ները ևս կօգտվեն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Դա կխթանի նոր ներդրումային ծրագրերի իրականացումը, աշխատատեղերի ստեղծումը, ներդրումների ներգրավումը, տեղական արտադրությունն ու արտահանումը: Կառավարության մայիսի 18-ի որոշմամբ՝ «Սահլևս» ՍՊԸ կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |