Սեյսմիկ պաշտպանության բնագավառում 76.5 մլն դրամ կտնտեսվի. 10 հաստիք կկրճատվի![]() 15 հունիսի 2017 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Սեյսմիկ պաշտպանության բնագավառում տարեկան կտնտեվի 76.5 մլն դրամ: Սեյսմիկ պաշտպանության բնագավառի մարմիններում բարեփոխումների շրջանակում գործադիրը որոշում է ընդունել «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» և «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» ՊՈԱԿ-ները «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ին միացման ձևով վերակազմակերպելու և «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ը «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ վերանվանելու մասին: Որոշմամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարվում էմեկամսյա ժամկետում սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության աշխատողների թվաքանակի փոփոխության՝ թվով 10 հաստիքի կրճատման վերաբերյալ: Որոշմամբ կօպտիմալացվեն սեյսմիկ պաշտպանության բնագավառի մարմինները, կառուցվածքային և հաստիքային փոփոխությունների, խնդիրների վերաբաշխման միջոցով կբարձրանա գործունեության արդյունավետությունը, ինչի արդյունքնում էլ գումարներ կտնտեսվեն: Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը գտնվում է բարձր սեյսմիկ ռիսկի գոտում,Հանրապետության բնակելի և արտադրական շինությունների մեծամասնությունը սեյսմակայուն չեն, այսինքն՝ չունեն իրական սեյսմիկ վտանգին համապատասխան կայունություն: Խիտ բնակեցված վայրերի մոտ տեղակայված են վտանգավոր և թունավոր արտադրական օբյեկտներ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |