ԶԼՄ-ներ. Թուրքիայում ՄԱԿ դատավորին դատապարտել են ազատազրկման ահաբեկչության մեղադրանքով15 հունիսի 2017 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները 7,5 տարվա ազատազրկման են դատապարտել ՄԱԿ Միջազգային դատարանի դատավոր Այդին Սեդաֆ Աքային՝ մեղադրելով ահաբեկչության կազմակերպությանն անդամակցելու մեջ, չնայած նրա դիվանագիտական անձեռնմխելիությանը: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Միջազգային դատարանը մեղադրել է Թուրքիային միջազգային իրավունքը խախտելու մեջ, քանի որ Աքայը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի: Աքայի ձերբակալությունը համարվում է ՄԱԿ դատավորի անձեռնմխելիության խախտման առաջին դեպքը, գրում է ՌԻԱ Նովոստին: 2016-ի հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ ձեռնարկեցին, որի հետևանքով ավելի քան 240 մարդ զոհվեց, ավելի քան 2000-ը վիրավորվեց: Թուրքիայի իշխանությունները խռովություն կազմակերպելու մեջ մեղադրեցին իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, և պահանջում են ԱՄՆ-ից արտահանձնել վերջինիս: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |