ՉԵՉԵՆ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԵՌԱՑԵԼ ԵՆ ՊԱՆԿԻՍԻ ԿԻՐՃԻՑ ԵՎ ՄԵԿՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱ

PanARMENIAN.Net - Վրաստանի իշխանությունները օգնել են չեչեն գրոհայիններին հեռանալ Պանկիսի կիրճից եւ մեկնել Ադրբեջան ու Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով ռուսական աղբյուրները, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի տարածաշրջանային օպերատիվ շտաբի ներկայացուցիչ Իլիա Շաբալկինը: Ընդսմին, նա վկայակոչել է Գելաեւի ջոկատի գրոհայինների ցուցմունքները, որոնք ձերբակալվել էին Ինգուշեթիայի տարածքում: Շաբալկինի խոսքերով, գրոհայինները խմբերով դուրս են բերվել Վրաստանի կենտրոնական մաս, որտեղից ավտոբուսներով Քութաիսով հասել են Թուրքիա: Նրանք բոլորն ունեցել են Ռուսաստանի կամ Վրաստանի անձնագրեր եւ երկիր մուտք գործելու վիզաներ:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---