Բողոքի ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան առջև. Բիոլոգիական լաբորատորիաների գործունեությունն է անհանգստացնում![]() 15 հունիսի 2017 - 18:27 AMT PanARMENIAN.Net - «Հանուն օրենքի» հասարակական շարժման նախաձեռնության անդամներ ներկայացած մի քանի երիտասարդ բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց: Նրանց անհանգստացրել է ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից ֆինանսավորվող Հայաստանում գործող ռեֆերենս բիոլոգիական լաբորատորիաների գործունեությունը: «Հայտնի է, որ այդ լաբորատորիաները հետապնդում են ռազմական նպատակներ և գործում են ի շահ Պենտագոնի»,-կարծիք է հայտնել Արման Ղուկասյանը, ով ներկայացել է որպես «Հանուն օրենքի» հասարակական շարժման համակարգող խմբի անդամ: Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման դուրս եկած դեսպանատան ներկայացուցչին միջոցառման կազմակերպիչները ԱՄՆ դեսպանին ուղղված նամակ են փոխանցել, գրում է Panorama.am-ը: 2010 թ-ից ռեֆերենս լաբորատորիաները բացվել են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Ղազախստանում և Ուզբեկստանում: Կան տեղեկություններ, որ Լաբորատորիաների օժանդակման համար տրամադրվում են խոշոր գումարներ: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |