ՀՀԿ խոսնակ. Սվիտալսկին արդարացի կլիներ, եթե մատնանշեր դրական փոփոխությունները16 հունիսի 2017 - 10:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ավելի արդարացի կլիներ, եթե մատնանշեր այն դրական միտումները, այն դրական բարեփոխումները, այն դրական տեղաշարժերը, որ եղել են ու այսօր էլ կան Հայաստանի ընտրական համակարգում, որ կան ժողովրդավարացման զարգացման գործում ու որն արվել է նաև ԿԸՀ-ի մասնակցությամբ: Հունիսի 15-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Պյոտր Սվիտալսկու հայտարարություններին: «Ես կսահմանափակվեմ այսպիսի գնահատականով»,-ասել է Էդուարդ Շարմազանովը, մեջբերում է Panorama.am-ը : ՀՀԿ խոսնակը նաև ավելացրել է, որ դեսպանը պետք է տար ամբողջական գնահատական, որի մեջ տեղ գտնեին նաև դրական բարեփոխումները, որոնք տեղի են ունեցել նաև ԵՄ-ի օժանդակությամբ այս ընտրական փուլի ժամանակ: «Լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, թե բարոյական ինչպիսի ճգնաժամ կա դպրոցներում՝ փող բաժանելու դեպքեր, մարդիկ ծեծի են ենթարկվել, ընդհանրապես` խայտառակ դեպքեր։ Մասնավոր հիմնարկների աշխատողները բռի, անկիրթ վերաբերմունքի են արժանացել` ձայն բերելու համար»,- հայտարարել է Պյոտր Սվիտալսկին: Կարդացեք նաև՝ Մուկուչյանը՝ Սվիտալսկուն. Պետք չէ գույները խտացնել, դա ծայրահեղ մոտեցում է Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |