ՌԴ դեսպանը Տ. Թորոսյանին փոխանցել է ՌԴ նորընտիր Պետդումայի առաջին նիստին մասնակցելու հրավերը 6 դեկտեմբերի 2007 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Նիկոլայ Պավլովին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Նիկոլայ Պավլովն ԱԺ նախագահին փոխանցեց ՌԴ նորընտիր Պետական Դումայի առաջին նիստին մասնակցելու հրավերը, որը տեղի կունենա Մոսկվայում, դեկտեմբերի կեսին: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ընդունելով հրավերը, իր շնորհավորանքները փոխանցեց ՌԴ Պետական Դումայի գործընկերներին` հաջող ընտրությունների եւ օրենսդիր մարմնի ձեւավորման առիթով եւ վստահություն հայտնեց, որ հետայսու եւս հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունները կզարգանան եւ երկկողմանի, եւ բազմակողմ կապերի խորացմամբ:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |