Ստեփանակերտի օդանավակայանում օդային փառատոն կանցկացվի![]() 16 հունիսի 2017 - 10:11 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին՝ ժամը 17:00-19:00-ն, ԱՀ էկոնոմիկայի նախարարության և «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության նախաձեռնությամբ Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվելու է օդային փառատոն: Այս մասին ասել է ԱՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ծրագրերի կառավարիչ Արտակ Գրիգորյանը՝ պարզաբանելով, որ Ստեփանակերտի օդանավակայանից միաժամանակ օդ կբարձրանան պարապլաններ, օդապարիկ և ինքնաթիռ, հաղորդում է «Արցախպրեսը»: «Փառատոնի նպատակներն են նման միջոցաոռւմներով Արցախում զարգացնել իրադարձային տուրիզմը և թեթև ավիացիայի բնագավառի մասին տեղեկացվածության բարձրացումը»,- ասել է Գրիգորյանը և ավելացրել, որ փառատոնի ամենահետաքրքիր մասը ժամը 19:00-ին օդանավակայնում տեղի ունենալիք «Շուշվա բենդի» համերգն է, 20:00-ին՝ հայտնի Nemra ռոք խմբինը: Կաշխատեն նաև հայտնի DJ-ներ, ովքեր ամբողջ օրվա ընթացքում կապահովեն լավ երաժշտություն: Տոմսի արժեքը 1.000 դրամ է: Այն հնարավոր է ձեռք բերել հունիս 12-ից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |