AP. ԻՊ պարագլուխներից շատերը փախել են Ռաքքայից և Մոսուլից![]() 16 հունիսի 2017 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման պարագլուխներից շատերը փախել են սիրիական Ռաքքայից և իրաքյան Մոսուլից, որոնք գրոհում են ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը, գրել է AP-ին ԱՄՆ-ում և Սիրիայում սեփական աղբյուրների վրա հղումով: Ըստ գործակալության, գրոհայինները հիմնավորվել են առաջնագծից հեռու՝ սիրիական Դեր Զոր գավառի Էլ Մայադին քաղաքում, որը մոտ է Իրաքի սահմանին, հայտնում է Kommersant-ը: Ավելի վաղ միջազգային կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Ռայան Դիլոնը հայտարարել էր, որ Իրաքյան Մոսուլում «Իսլամական պետության» մոտ 1000 գրոհային է մնացել: Իրաքում ԻՊ հիմնական հենակետ համարվող Մոսուլի ազատագրման գործողությունը շարունակվում է 2016-ի հոկտեմբերից՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի աջակցությամբ: Ավելի վաղ իրաքցի զինվորականները հայտարարել էին արևմտյան Մոսուլի վերջին շրջանների գրոհի մեկնարկի մասին: Զինվորականներն ազատագրել են քաղաքի արևելյան մասը, իսկ 2017-ի փետրվարին սկսվել է արևմտյան մասի գրոհը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |