Երևանում ու մարզերում անձրև է սպասվում. Կցրտի![]() 16 հունիսի 2017 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Երևանում hունիսի 16-ի կեսօրից հետո և հունիսի 17-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Հունիսի 18-20-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ և կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ:Հունիսի 17-ի ցերեկը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը 16-ին կնվազի 2-4 աստիճանով, 18-19-ը նույնքան կբարձրանա։ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ, սակայն, խորհուրդ է տվել չտխրել. «Ժողովուրդ ջան, այս սառը եղանակից չտխրեք, հունիսի 17-20-ին հարավից ակտիվ տաք հոսանքներ են ներթափանցելու, օդի ջերմաստիճանը այսօրվա նկատմամբ բոլոր մարզերում բարձրանալու է 5-6 աստիճանով, արդեն հունիսի 20-ին Երևանում կունենանք +35 աստիճան տաքություն»։ Միևնույն ժամանակ, հանրապետության տարածքում ևս հունիսի 16-ի կեսօրից հետո և հունիսի 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 18-20-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հունիսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |