ՌԴ ՊՆ. Հնարավոր է՝ սպանվել է ԻՊ առաջնորդ Ալ Բաղդադին![]() 16 հունիսի 2017 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում հավանաբար սպանվել է «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին: Ահաբեկիչը սպանվել է ՌԴ օդուժի ավիահարվածի արդյունքում: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, հայտնում է Ինտերֆաքսը: Ավիահարվածը Սու-35 և Սու-34 ինքնաթիռները հասցրել էին մայիսի վերջում Ռաքքայի արվարձանում, որտեղ անցնում էր ԻՊ առաջնորդների հավաքը: Ինչպես հայտարարել են ռուս զինվորականները, ըստ տեղեկությունների, որոնք ստուգվում են տարբեր աղբյուրներից, խորհրդակցությանը ներկա է եղել նաև ԻՊ առաջնորդ Ալ Բաղդադին, որն էլ սպանվել է ավիահարվածի հետևանքով: Վերջին մի քանի տարում բազմիցս են լուրեր տարածվել Ալ Բաղդադիի մահվան կամ գերեվարման մասին, սակայն հետագայում դրանք հերքվել են: Վերջին նման հաղորդագրությունը հայտնվեց ԶԼՄ-ներում հունիսի 11-ին: Այն ժամանակ բրիտանական Daily Mail-ը Սիրիայի պետական հեռուստատեսության վրա հղումով հայտնեց, որ Ռաքքայի մատույցներում ավիահարվածի արդյունքում սպանվել է ԻՊ առաջնորդը: Աբու Բաքր ալ Բաղդադին «Իսլամական պետություն» սուննի իսլամիստական ահաբեկչական խմբավորման առաջնորդն է: Նա հայտնի է իր հայտարարությամբ, որով կոչ է արել մահմեդականներին հրաժարվել ժողովրդավարություն, խաղաղություն և այլ արևմտյան հասկացություններից: Ալ Բաղդադին Սիրիայի և Իրաքի տարածքներում ինքնահռչակ «Իսլամական պետության» խալիֆ է հռչակել ինքն իրեն։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |