Հայաստանի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացողների ցուցակը 6 դեկտեմբերի 2007 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին ավարտվել է Հայաստանի նախագահի պաշտոնի թեկնածուների գրանցումը: Ինչպես հայտնել է ՀՀ ԿԸՀ ղեկավար Գարեգին Ազարյանը, գրանցման համար անհրաժեշտ փաստաթղերը ներկայացրել են. ՀՀ ԱԺ նախկին խոսնակ, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, «Ազգային միաբանություն» կուսացկության ղեկավար Արտաշես Գեղամյանը, ԱԼՄ-հոլդինգի սեփականատեր, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, Ազգային Ժողովի փոխխոսնակ, ՀՅԴ Դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Ազգային-ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, Ղարաբաղի նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը, հանրապետության վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը եւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |