Հայաստանում հիշում են 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերին 7 դեկտեմբերի 2007 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Այսօր լրանում է Սպիտակի երկրաշարժի 19-րդ տարելիցը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11:41-ին Ռիխտերի սանդղակով 10 բալ հզորությամբ ստորգետնյա ցնցումները գործնականում երկրի երեսից ջնջեցին Սպիտակն ու Լենինականը (այժմ Գյումրի): Երկրաշարժից տուժեցին 21 քաղաներ եւ շրջաններ, 350 գյուղ, որնցից 60-ը ամբողջությամբ ավերվեց: Երկրաշարժի արդյունքում շուրջ 25 հազար մարդ զոհվեց, մոտ 100 հազարը վիրավորվեցին, շատերն ընդմիշտ հաշմանդամ մնացին, շուրջ 500 հազարն անօթեւան մնացին: Սպիտակի երկրաշարժը աշխարհի ամենամեծ աղետների թվին է պատկանում: Նշենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվել է պետական հանձնաժողով, որին հանձնարարված է մինչեւ 2008 թվականի հունվարի 15-ը հաստատել միջոցառումների ծրագիր, իսկ կառավարությանը` ապահովել Սպիտակի երկրաշարժի 20-ամյակին նվիրված միջոցառումների ֆինանսավորումն ու միջոցառումների անցկացումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |