Սեզոնային գյուղմթերքի արտահանման վարչարարությունը պարզեցվել է![]() 16 հունիսի 2017 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում աճեցված սեզոնային գյուղմթերքի արտահանման վարչարարության պարզեցման նպատակով մաքսային կետերում մեկ պատուհանի սկզբունքի կիրառման միջոցով ներդրել է գործընթացի առավել դյուրինացված մեխանիզմ: Արտահանման վարչարարության պարզեցումըՀՀ վարչապետի հանձնարարականն էր: ՊԵԿ նախագահի հանձնարարականով տարածքային մաքսային մարմիններում, նախաբացթողումային հսկողության և մաքսանենգության դեմ պայքարի վարչություններում գործընթացն անխափան կազմակերպելու նպատակով խնդիր է դրվել ապահովել մաքսային ձևակերպումների և հսկողության հետ կապված աշխատանքների 24-ժամյա, արտահերթ, արագ և անխոչընդոտ իրականացում: Մասնավորապես հանձնարարվել է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին, օրենսդրության շրջանակում, տրամադրել մատչելի խորհրդատվություն և օժանդակություն: Ըստ անհրաժեշտության բեռնային գործողությունների նկատմամբ հսկողական ընթացակարգերն իրականացնել տնտեսվարողների այգեգործական կամ այլ տարածքներում կամ մաքսային մարմինների կողմից տնօրինվող տարածքներում: Մաքսային հայտարարագրման հետ կապված գործառնություններն, ըստ անհրաժեշտության, իրականացնել տարածքային մաքսային մարմիններում: Միաժամանկ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարողներն ապրանքների արտահանման ժամանակ առաջացած խնդիրների մասին կարող են տեղեկացնել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալին՝ 060-544-445, մաքսային հսկողության վարչության պետին՝ 060-544-344, ինչպես նաև ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 հեռախոսահամարներով: Պատասխանատու անձանց տվյալները և հեռախոսահամարները մաքսային գործառույթների իրականացման վայրերում զետեղվել են նաև տեղեկատվական վահանակներում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |