Ադրբեջանը նոր լայնածավալ զորավարժություններ է սկսում![]() 16 հունիսի 2017 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը նոր լայնածավալ զորավարժություններ է սկսում՝ համաձայն այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հաստատված պլանի: Օպերատիվ մարտավարական զորավարժությունները կմեկնարկեն հունիսի 19-ին: Զորավարժությունների նպատակն է զորքերի մարտական պատրաստության, ուժերի և միջոցների կառավարման կազմակերպման ստուգումը, դրանց փոխգործակցության մշակումը մարտականին մոտեցված պայմաններում, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը Ադրբեջանի ՊՆ վրա հղումով: Զորավարժություններին կմասնակցի մոտ 23.000 զինծառայող, մոտ 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, մինչև 180 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր մարտական ավիացիա: Նշվում է, որ կկիրառվեն նաև ռադիոէլեկտրոնային հետախուզման նոր միջոցներ և անօդաչու թռչող սարքեր: Հունիսի 12-ին Նախիջևանում մեկնարկել էին թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունները երկու երկրների ԶՈւ բոլոր զորատեսակների մասնակցությամբ:Զորավարժությունները կավարտվեն հունիսի 16-ին: Ընթերցեք նաև. Հասրաթյան. Հայկական կողմն ուշադիր հետևում է հակառակորդի ճամբարում զարգացումներին Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |