«Կտավի մեջ մտնելով». Հայ դիմահարդարը նմանակել է հանրահայտ կտավների հերոսներին![]() 16 հունիսի 2017 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Բեռլինում բնակվող դիմահարդար Բելլա Գրիգորյանցն ու լուսանկարիչ Անդրեյ Կեզզինը նմանակել են հանրահայտ կտավների կերպարներին: Boredpanda.com կայքը հրապարակել է գործակցության արդյունքը՝ «Կտավի մեջ մտնելով. մեկ մոդել, անհավանական դիմահարդարում և ոչ մի Photoshop» խորագրով: Երիտասարդներն այս նախագծով վերարտադրել են կտավները՝ մի ակնթարթ «հայտնվելով» դրանց մեջ. հենց այսքան ժամանակ է պահանջվում տեսախցիկով կադր անելու համար: Նախագիծը ստացել է «Մտնելով կտավի մեջ» (Into The Canvas) անվանումը:Հեղինակների խոսքով՝ իրենք միասին են ստեղծել ֆոտոսեսիայի համար անհրաժեշտ դեկորացիաները: Բելլան ինքն է ներկայացել որպես մոդել և արել դիմահարդարումը՝ նմանակելով նեոկլասիցիզմի հանրահայտ կտավները, իսկ Անդրեյը լուսանկարել է նրա աշխատանքի արդյունքը: «Մենք փորձել ենք նեոկլասիցիզմի գույները, լույսը, հեռանկարը և մթնոլորտը՝ նկարելու միջոցով հայտնվելով կտավի մեջ», - պատմել է Բելլան: Ավելի վաղ համացանցի օգտատերերի և արվեստասեր հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել Բելլա Գրիգորյանցի աշխատանքներից ևս մեկը` մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի ինքնադիմանկարի վերարտադրությունը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |