Երևանում «Նոյ» ազգագրական թաղամաս կկառուցվի16 հունիսի 2017 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Երևանում՝ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ, կկառուցվի «Նոյ» ազգագրական թաղամաս: Այս մասին հունիսի 16-ին լրագրողների հետ զրույցում ասել է Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ իրականացվելու է «Հայկական գյուղ» կոչվող ծրագիրը։ Այն իրենից ներկայացնելու է 2-3 հարկանի շենքերի կառուցում՝ ներքին բակերով», - ասել է Նարեկ Սարգսյանը, գրում է Aysor.am-ը: Նրա խոսքով՝ թաղամասում ներկայացվելու է Հայաստանի տարբեր շրջանների ճարտարապետությունը։ Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ 1-1.5 ամսվա ընթացքում կսկսվի «Հին Երևան» նախագծի Տերյան փողոցի ստորգետնյա հատվածի շինարարությունը։ «Նախագիծն ընդգրկում է մինչև Մաշտոցի պուրակ ընկած հատվածը և արդեն իրացված է տարածքի 70%-ը, մյուս 30%-ի իրացումն ընթացքի մեջ է», - ասել է բանախոսը՝ նշելով՝ հենց դրանով է պայմանավորված, որ շինարարությունն ընթանում է լոկալ հատվածներում։ 2016-ի տարեվերջյան ասուլիսում քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը տեղեկացրել էր, որ «Հին Երևան» ծրագրի իրացան աշխատանքներն ակտիվ փուլում են, արդեն տարածքի 20 տոկոսի չափով շինարարական աշխատանքներ են սկսվել: «Իրացման գործընթացն առաջ է գնում, ուղղակի աչքով տեսանելի չէ: Փետրվար-մարտ ամիսներին արդեն մեխանիզմներ կմտցվեն, կսկսեն մաքրել այդ հատվածը: Նախագծային մասի վրա ճարտարապետներն աշխատում են ներդրողների հետ, հավանաբար ամբողջապես կավարտեն ապրիլ-մայիսին: 2017-ի առաջին կիսամյակը կլինի բեկումնային և տեսանելի»,- նշել է նա՝ ընդգծելով, որ «Հին Երևան» ծրագրում ամբողջապես վերակառուցվելու է Աֆրիկյանների շենքը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |