Արցախում ցորենի ու գարու բերքահավաքը սկսվել է. Բերքատվությունը գերազանցում է 2016-ի ցուցանիշը16 հունիսի 2017 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Արցախի դաշտային հատվածում սկսվել է ցորենի և գարու բերքահավաքը: ԱՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Վիլեն Ավետիսյանն ասել է, որ հունիսի 16-ի դրությամբ՝ այս տարվա բերքի տակ կատարված հացահատիկային մշակաբույսերի՝ հնձի ենթակա 58 հազար 48 հեկտար ցանքատարածություններից հնձվել է մոտ 6189 հա-ն: Ընդհանուր առմամբ՝ հավաքվել է մոտ 12.000 տոննա բերք, հայտնում է Արցախպրես-ը: Ըստ հացահատիկային մշակաբույսերի՝ ներկայացնելով բերքահավաքի արդյունքները՝ Ավետիսյանը մասնավորապես ասել է, որ հնձվել է 10 հա ցորեն և 6179 հա գարի: Միջին բերքատվությունը հեկտարից կազմել է 25,1 ցենտներ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 23,2 ց/հա-ի դիմաց: 2017-ին «ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ի պահեստներում 1 կգ գարու կանխիկ ձեռքբերման գինը սահմանվել է 85 դրամ, իսկ բոլոր այն քաղաքացիները, ովքեր պարտավորություններ ունեն Հիմնադրամի նկատմամբ, դրանց դիմաց հնարավորություն կունենան բերքը հանձնել ավելի բարձր՝ 1 կգ-ն 95 դրամով: Հիմնադրամի Արցախի պահեստներում ցորենի գինը սահմանվել է 1 կգ-ը 95 դրամ, իսկ պարատավորությունների դեպքում՝ քաղաքացիները դրանց դիմաց հնարավորություն կունենան բերքն հանձնել ավելի բարձր գնով՝ 1 կգ-ն 105 դրամով: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |