Ուսումնավարժանք. Քաղաքացիները տարհանվել են ճոպանուղուց16 հունիսի 2017 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում ՀՀ ԱԻ նախարարությունն անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու խափանման դեպքում մարդկանց տարհանումը բարձրությունից» թեմայով: Ծաղկաձորում ճոպանուղին գործում է 1967 թ.-ից: 2004-2007 թթ. ճոպանուղին ամբողջությամբ փոխարինվել է և զինվել լավագույն տեխնիկայով ու սարքավորումներով՝ ակտիվ և անվտանգ հանգիստ ապահովելով զբոսաշրջիկների և լեռնադահուկային սպորտի սիրահարների համար: Նմանատիպ վարժանքը տուրիստական կարևորագույն վայրերից մեկում առաջնային է և աննախադեպ: Արտակարգ պատահարների ժամանակ փրկարարական գործողություններին նախևառաջ խանգարում է քաղաքացիների խուճապը, ուստի վարժանքի ընթացքում փրկարարները քննարկում և հաղթահարում են հնարավոր ցանկացած արգելք՝ մարդկանց տարհանումը կազմակերպելու համար: Ուսումնավարժանքի նպատակներն էին. բարձրացնել փրկարարական աշխատանքները ղեկավարող անձանց գործնական հմտությունները՝ ստեղծված իրավիճակի ճիշտ գնահատման, ներգրավված ուժերի և միջոցների ղեկավարման ուղղությամբ. - կատարելագործել ուսումնավարժությանը ներգրավված ուժերի գործնական հմտությունները փրկարարական աշխատանքների ժամանակ. - ստուգել կազմակերպության անձնակազմի պարտականությունների կատարումը՝ մինչև համապատասխան ստորաբաժանումների ժամանումը: Ըստ ուսումնական վարժանքի սցենարի՝ճոպանուղու երկրորդ կայանը խափանվել է: Առաջին և երկրորդ աշտարակների միջև ճոպանուղու երկու ուղղություններում, թվով 6 նստարանների վրա, 25-30մ բարձրության վրա արգելափակվել են քաղաքացիներ: Անհրաժեշտ է արագ և անվտանգ կազմակերպել քաղաքացիների տարհանումը: Փրկարարական աշխատանքներում ներգրավված էին ՀՀ ԱԻՆ ՓԾ ՓՈւՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, մարզային փրկարարական վարչության, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցներ: Տեղում ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությանը հետևում էին ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ. Եմիշյանը, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի համատնօրեն, փ/ծ գնդապետ Պ. Գյոզալյանը: «911» ծառայություն ահազանգ ստանալուց հետո դեպքի վայր ժամանած փրկարարները սկսեցին փրկարարական գործողությունները: Ռուս գործընկերների հետ համատեղ, հատուկ լեռնափրկարարական գույք-սարքավորումներով, արագ կազմակերպվեց արգելափակված քաղաքացիների տարհանումը և անվտանգ տարածք տեղափոխումը: ՀՀ ԱԻ նախարարությունը մայրաքաղաքում և մարզերում պարբերաբար կազմակերպում է նմանատիպ վարժանքներ՝ նպատակ ունենալով բարձրացնել և կատարելագործել փրկարարական ջոկատների գործնական հմտությունները, ստուգել փրկարարների և համապատասխան կառույցի աշխատակիցների պատրաստվածության աստիճանը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին |