Սարգսյան-Միլլեր. Ներդրումային ծրագրեր, ուսումնամարզական համալիրի կառուցում![]() 16 հունիսի 2017 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսության առաջատար ընկերություններից մեկի՝ «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով Հայաստանում «Գազպրոմ» ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք ուղղակիորեն անդրադառնում են նաև տնտեսության այլ ճյուղերի զարգացման վրա: Ալեքսեյ Միլլերը ներկայացրել է իր ղեկավարած ընկերության ընթացիկ գործունեությունը, Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման գործում ունեցած ներդրումն ու զարգացման ծրագրերը, այդ թվում՝ Հայաստանում «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով իրականացվող ներդրումային նախագծերը, որոնցում կարևոր տեղ են զբաղեցնում նաև սոցիալական ծրագրերը: «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահը Հանրապետության նախագահին տեղեկացրել է նաև մայրաքաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցում «Գազպրոմ Արմենիա»-ի աջակցությամբ իրականացվող խոշոր նախագծերից մեկի՝ «Գազպրոմը»՝ երեխաներին» ծրագրի շրջանակներում ուսումնամարզական համալիրի կառուցման ընթացքի մասին: Բացառապես սոցիալական ուղղվածությամբ և բազմաֆունկցիոնալ հնարավորություններով՝ մանկապարտեզ, դպրոց, լողավազան, սահադաշտ, մի շարք մարզաձևերի համար նախատեսված սրահներ ներառող այդ համալիրի շինարարությունը, Ալեքսեյ Միլլերի հավաստմամբ, մինչև հաջորդ տարեվերջ կհասցվի ավարտին: Կարևորելով «Գազպրոմ» ընկերության ներկայացվածության մակարդակը Հայաստանի տնտեսությունում, ինչպես նաև վերջինիս ներգրավվածությունը իրականացվող ենթակառուցվածքային նախագծերում՝ Հանրապետության նախագահը հաջողություններ է մաղթել ընկերությանը բոլոր ծրագրերի իրականացման գործում: Ավելի վաղ՝ Ալեքսեյ Միլլերին ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Ալեքսեյ Միլլերը նշել է, որ 2017 թ. Հայաստան գազի մատակարարման ծավալներն արձանագրել են համեմատական աճ: «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահը հավաստիացրել է, որ «Գազպրոմ»-ը կշարունակի իրականացնել իր առջև դրված բոլոր խնդիրները՝ կյանքի կոչելով Հայաստանի էներգետիկ զարգացմանը, գազամատակարարման հուսալի համակարգի ձևավորմանը, գազիֆիկացման մակարդակի բարձրացմանը ուղղված ծրագրեր, ինչպես նաև սոցիալական նշանակության նախագծեր: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հանդիսանում է «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերություն, որն ապահովում է ՀՀ ներքին շուկայում բնական գազի մատակարարումը: Ընկերությունը նաև իրականացնում է բնական գազի ներկրում, բաշխում և իրացում, գազափոխադրման համակարգի և ստորգետնյա պահեստ-կայանի վերակառուցումն ու ընդլայնումը հանրապետության տարածքում: Համաձայն Հայաստանի Հանրապետության գազամատակարարման և գազիֆիկացման գլխավոր հատակագծի, 2018-2019 թթ. նախատեսվում են Աբովյանի ԳՍՊԿ- ի նոր ճնշակայանի կառուցման, մայրուղային նոր գազատարների կառուցման, գործող մայրուղային գազատարների և գազաբաշխիչ համակարգերի վերանորոգման և ընդլայնման աշխատանքներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |