Գիտնականներ. Նոր թեստի շնորհիվ հնարավոր կլինի պարզել ում համար է գրիպը մահացու17 հունիսի 2017 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Ավստրալացի գիտնականները թեստ են հայտնագործել, որով կարելի է որոշել, թե որ հիվանդի մոտ գրիպը կարող է մահացու բարդություն առաջացնել, օրինակ, թոքաբորբ: Դա թույլ կտա նախապես անհրաժեշտ օգնությունը տրամադրել մարդկանց և կանխել մահացու ելքը: Այդ մասին European Respiratory Journal-ում հայտարարել են Վեսթմիդի համալսարանի գիտնականները: «Գրիպը կարող է մահացու լինել միանգամայն առողջ մարդու համար: Ոչ ոք չի կարող ասել, թե որ հիվանդի մոտ կա թոքաբորբի զարգացման մեծ ռիսկ և ով կարող է ի վերջո մահանալ»,-ասել է հետազոտության ղեկավար Բենջամին Թանգը Sydney Morning Herald-ին, հայտնում է BBC-ին: Նոր թեստը չի պահանջում սկզբունքորեն նոր սարքավորումներ, հարկավոր է հիվանդի միայն մի կաթիլ արյուն և մի քանի ժամ այն հետազոտելու համար: Արդյունքների հստակությունը 91% է: High-risk Influenza Screen Test (HIST) թեստը կարող է շատ օգտակար լինել համաճարակների ժամանակ, երբ բժիշկները չեն հասցնում փրկիչ պատվաստանյութեր մշակել գրիպի վիրուսի նոր շտամերի համար: Թեստը կիրառելի է գրիպի ցանկացած վարակի դեպքում: Օրգանիզմը լուրջ վարակի դեպքում հիվանդի արյան մեջ է արտանետում IF127 գենը: Այդ կենսամարկերը կարելի է գրանցել HIST-ի միջոցով: «Որքան շուտ սկսեք բուժումը, վերապրելու այնքան մեծ շանսեր կունենաք: Առանց որակյալ և ժամանակակից ինտենսիվ թերապիայի մահացու ելքի ռիսկը 50%-ից ավելի է» ,-պատմում է Թանգը: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ամեն տարի գրիպի սեզոնային համաճարակներն աշխարհում 250-500.000 մարդու կյանք են խլում: HIST-ն արդեն պատենտավորված է Ավստրալիայում: ԱՄՆ-ում, Եվրոպայում և Չինաստանում այն փորձարկման փուլում է: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |