Բաբայան. Ադրբեջանի գործողությունները հիմնովին կկասեցվեն![]() 17 հունիսի 2017 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն արցախյան դիրքերի ուղղությամբ կրակել է հեռվից՝ կիրառելով իր սովորական մարտավարությունն ու ռազմավարությունը: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը կրկին փորձի խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, բոլոր գործողությունները հիմնովին կկասեցվեն, հայտնում է «Sputnik Արմենիան»: Բաբայանը հավելել է, որ վերջին շրջանում իրավիճակը համեմատաբար հանգիստ էր, նվազել էին հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները: Բաբայանը նշել է, որ Արցախի բանակն ամեն վայրկյան պատրաստ է իրավիճակի զարգացմանը և բացառեց լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը: «Նախ՝ հայկական կողմը պահպանում է հավասարակշռությունը, երկրորդ՝ դրան դեմ է միջազգային հանրությունը: Այս երկու գործոնները նվազեցնում են լայնածավալ գործողությունների հնարավորությունը: Սակայն մենք միշտ պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրը»,- ասել է Բաբայանը: Հունիսի 16-ին, ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Հունիսի 16-ին Արցախում հակառակորդի կրակոցներից զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |