ԶԼՄ-ներ. ԱՄՆ-ն զենքով 130 բեռնատար է հանձնել սիրիացի քրդերին17 հունիսի 2017 - 11:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն շարունակում է զենք մատակարարել Սիրիայում գործող քրդական Ժողովրդավարական միություն կուսակցության (ԺՄԿ) անդամներին ահաբեկչական «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարելու համար: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր ստորագրեց սիրիացի քրդերին ծանր զինատեսակներ մատակարարելու վերաբերյալ, մասնավորապես, գնդացիրներ և ականանետեր: Դա հարուցեց Անկարայի դժգոհությունը, որը համարում է, որ Սիրիայում գործող քուրդ զինյալները սերտ կապեր ունեն Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, որին և Անկարան, և ԱՄՆ-ն ահաբեկչական են համարում: Միայն հունիսի 16-ին Իրաքի տարածքով սիրիական Հասեկե անապատ է հասել զենքով բեռնված 50 բեռնատար: Բացի այդ, հունիսի 5-ին ԱՄՆ-ն զենքով 30 բեռնատար էր ուղարկել սիրիացի քրդերի կողմից վերահսկվող շրջաններ, հունիսի 12-ին՝ 20 բեռնատար, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ինչպես հայտնել է թուրքական Anadolu գործակալությունը Պենտագոնի վրա հղումով, ԱՄՆ-ն մտադիր է ԺՄԿ-ին տրամադրել 12.000 ինքնաձիգ, 6.000 գնդացիր, 3.500 հաստոցավոր գնդացիր, ՌՊԳ-7 տեսակի 3.000 նռնականետ, և այլ զինատեսակներ: Նախատեսվում է նաև սիրիացի քրդերին 2350 ականանետ, 100 հատ դիպուկահար հրացան, գիշերային տեսանելիության PV-7 450 հեռադիտակ փոխանցել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Մարուքյան. Լավ կլինի, որ Վեհափառից ներողություն խնդրեն «Կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը»,–ասել է նա Ovio-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա |