ՌԴ Պետդումա է ներկայացվել տիեզերքի գծով ՀՀ հետ պայմանագրի վավերացման նախագիծը

ՌԴ Պետդումա է ներկայացվել տիեզերքի գծով ՀՀ հետ պայմանագրի վավերացման նախագիծը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի կառավարությունը Պետդումա է ներկայացրել տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում Հայաստանի հետ համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը:

«Վավերացնել ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև ստորագրված համաձայնագիրը խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում»,-ասվում է օրենքի նախագծում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Համաձայնագրով որոշվում են տիեզերքի ոլորտում համագործակցության զարգացման սկզբունքներն ու նորմերը մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, տարբեր տեսակի տեղեկատվության փոխանակման և պաշտպանության կանոնակարգման հարցերը և այլն:

Համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի ապրիլի 7–ին Երևանում։ Համաձայնագրի նպատակն է երկու երկրների կողմից խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտումն ու օգտագործումը, տիեզերական տեխնիկայի և տեխնոլոգիաների զարգացումը, դրանց կիրառման ոլորտներում փոխշահավետ համագործակցության ամրապնդումը, այդ նպատակով պատշաճ կազմակերպչական-իրավական հիմքի ստեղծումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---