Լողորդ Ֆելփսը «կմրցի» մեծ սպիտակ շնաձկան հետ![]() 17 հունիսի 2017 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Հայտնի լողորդ Մայքլ Ֆելփսը, որն արժանացել է Օլիմպիական խաղերի ամենահաջողակ մարզիկի տիտղոսին, «կմրցի» մեծ սպիտակ շնաձկան հետ «Դիսքավերի» հեռուստաալիքի համար: «Աշխարհի ամենատիտղոսավոր մարզիկը դիմակայում է օվկիանոսի ամենաարդյունավետ գիշատիչին»,-ազդարարում է «Դիսքավերին» կայանալիք մրցալողը: Ֆելփսի շանսերը փոքր են թվում՝ ամերիկացին կարող է ջրում մինչև ժամում 9,6 կմ արագություն բացել, իսկ շնաձուկը՝ մինչև 40,2 կմ, գրում է BBC-ին: Ըստ ծովերի պահպանության ավստրալական ընկերակցության ներկայացուցիչ Թունի Մատոյի, մրցալողում կհաղթի շնաձուկը: «Կարող ենք վստահ լինել, որ Ֆելփսի և շնաձկան մրցավազքը օլիմպիական լողավազանում չի անցնելու: Կարծում եմ, որ համեմատվելու է մարդու արագությունը ջրում և ջրային միջավայրում միլիոնավոր տարիներ զարգացած օրգանիզմի արագությունը»,-ասել է Մատոն: Մայքլ Ֆելփսը սպորտի պատմության մեջ միակ մարզիկն է, որը 19 անգամ նվաճել է օլիմպիական ոսկին: Սպիտակ շնաձուկը Երկիր մոլորակի ամենամեծ գիշատից ձկներից է, որի երկարությունը կարող է 7 մ հասնել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |