ԵԼՔ-ը հանդիպել է Բակո Սահակյանին. Քննարկվել է անվտանգության հիմնախնդիրը![]() 17 հունիսի 2017 - 15:32 AMT PanARMENIAN.Net - ԵԼՔ դաշինքի քաղաքական թիմը հունիսի 16-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։ Դաշինքի անդամները և նախագահը քննարկել են ԼՂՀ և ՀՀ անվտանգության հիմնախնդիրների շուրջ համատեղ համագործակցությունը և անելիքները։ Թիմի կազմում էին ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը, Երևանի ավագանու անդամ Անի Սամսոնյանը և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Սուրեն Պապիկյանը: ԵԼՔ դաշինքը ՀՀ ԱԺ-ում 9 մանդատ ունի:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |