ԱՀ նախագահ. Թալիշի վերականգնումը կարևոր ռազմաքաղաքական առաջադրանք է![]() 17 հունիսի 2017 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ և ներկա գտնվել այնտեղ «Վերածնված Թալիշ» հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը երախտագիտություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին՝ նշելով, որ հուշարձանն ունի յուրահատուկ խորհուրդ և արտացոլում է հաստատակամությունն ու նպատակասլացությունը այս բնակավայրը վերականգնելու, այն կրկին մարդաշատ և ծաղկուն դարձնելու գործում: Իր խոսքում Բակո Սահակյանը շեշտել է, որ Թալիշի վերականգնումը դարձել է պետության կարևոր ռազմաքաղաքական առաջադրանքներից մեկը, և այս ծրագիրն անպայման կյանքի է կոչվելու: «Նման հուշարձանը նաև պատգամ է աշխարհին, որ հայի կամքն անկոտրում է, սեփական ուժերի նկատմամբ հավատքը՝ անսասան, լավատեսությունը՝ անսպառ: Բարբարոսությանը մենք պատասխանում ենք ապրելու, արարելու, կառուցելու ներուժով և մեր միասնականությամբ»,- ընդգծել է երկրի ղեկավարը: Արարողության ընթացքում նախագահ Սահակյանը պետական բարձր պարգևներ է հանձնել Սիսիանի ջոկատի մի խումբ ազատամարտիկների: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Կարդացեք նաև՝ Գյուղապետ. Թալիշում շինաշխատանքներն ընթացքում են, գյուղը կվերաբնակեցվի ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |