Իրանն առաջին անգամ հրթիռակոծել է Սիրիայի ահաբեկիչներին (վիդեո)

Իրանն առաջին անգամ հրթիռակոծել է Սիրիայի ահաբեկիչներին

PanARMENIAN.Net - Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռակոծել է Սիրիայում ահաբեկիչների բազաները: Այս մասին իրանական Tasnim գործակալությանը հղումով հաղորդում է RIA.ru-ն:

Գործակալության տվյալներով՝ երկրի արևելյան հատվածում գտնվող ահաբեկիչների բազաների վրա հարվածն իրականացվել է միջին հեռավորության բալիստիկ հրթիռներով, որը եղել է «Թեհրանի դեմ հարձակումների պատասխանը»:

Հունիսի 7-ի առավոտյան անհայտները կրակ են բացել Իրանի խորհրդարանում և հարձակվել են իմամ Հոմյենիի դամբարանի վրա: Ինքնաձիգերով զինված ահաբեկիչները (2 խումբ 3-4 ական անդամով) կրակ են բացել մարդկանց վրա, դամբարանի մոտ մահապարտ կինը ռումբ է պայթեցրել: Նաև չհաստատված տվյալներ են ստացվում խորհրդարանի շենքում պայթյունի մասին: Ըստ Մեհր գործակալության, մահապարտը գործի է դրել ռումբը շենքի 4-րդ հարկում:

Կարդացեք նաև՝Թեհրանում ահաբեկչությունների գործով 41 կասկածյալ է ձերբակալվել

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---