Ֆուտբոլային հանդիպումների տևողությունն առաջարկվում է դարձնել 60 րոպե![]() 19 հունիսի 2017 - 09:23 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB) առաջարկում է կրճատել ֆուտբոլային հանդիպումների տևողությունը մինչև «մաքուր» 60 րոպե: «Ազնիվ խաղա» (Play Fair) անվանումը կրող ռազմավարությունն առաջարկում է կանգնեցնել վայրկյանաչափը տեխնիկական ընդհատումների ընթացքում` ինչպես ներկայումս արվում է բասկետբոլի ու հոքեյի հանդիպումների ժամանակ: Ենթադրվում է, որ փոփոխությունն ավելի տեսարժան կդարձնի խաղը: IFAB-ն առաջարկում է նաև ազատ հարվածի փոխարեն 11-մետրանոց նշանակել, եթե դարպասապահը վերցնի գնդակը սեփական տուգանայինում թիմակիցի փոխանցումից հետո: Առաջարկվում է նաև հեռացնել ֆուտբոլիստին միտումնավոր ձեռքով խփած գոլի համար: Նաև առաջարկվում է գոլ հաշվել իրավիճակում, երբ խաղացողը ձեռքով հեռացնում է գնդակը դատարկ դարպասից: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |